Foto

ԱԱ-2018. Ֆրանսիա-Ավստրալի 2:1

Աշխարհի 2018 թվականի առաջնության C խմբում մեկնարկեց Ֆրանսիա-Ավստարլիա հանդիպումը: Հանդիպման առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ:

ԱԱ-2018-ի ընթացքում առաջին անգամ մրցավարը խաղի 58-րդ րոպեին օգտվելով տեսակրկնության հնարավորությունից, նշանակեց 11 մետրանոց: Հարվածն իրականացրեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

3 րոպե անց ձեռքով խաղի հետևանքով նշանակվեց 2-րդ 11 մետրանոցը, որը դիպուկ իրացրեց ավստրալացի կիսապաշտպան Միլ Յեդինակը: Ֆրանսիացիները 2-րդ հաղթական գոլը խփեցին խացղի 81-րդ րոպեին: Պոգբայի հարվածն անդրադարձավ Բեհիչից, դիպավ դարպասաձողին ու հայտնվեց դարպասի ներսում:

C խմբում հաջորդ հանդիպումը կայանալու է Պերուի և Դանիայի միջև: