Foto

Փաշինյանը մեկնել է Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին մեկօրյա այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:  Այցի օրակարգի մասին տեղեկություններ կտրվեն ավելի ուշ:

ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Արցախի Հանրապետություն: Առաջին այցը եղել էր մայիսի 9-ին. Փաշինյանը հանդիպել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին: