Այսօր կառավարության արտահերթ նիստին քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Օրինակ՝ 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է ևս 10 000 դրամ։
Նախագծի համաձայն՝ անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչև եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաև սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար։
«Այս որոշմամբ թեև որոշակի բեռ ենթադրում է, բայց դրանք հաղթահարելի են համարում:Այսինքն՝ խոշոր հաշվով մենք տեսնում ենք, որ ճեղք չի լինի բյուջեում», - ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա համարեց կառավարության առաջիկա ամենակաևոր մարտահրավերներից մեկը:
«Այն իր պատմությունն ունի, և մեր վերաբերմունքը ևս ունի իր պատմությունը: Համակարգում այսօրվա դրությամբ 280 հազար շահառուներից երկու հարյուր հազարը ընդգրկված է և եթե որևէ գործողություն չձեռնարկվի, ապա կարգավորումը հուլիսի մեկից ամբողջ ծավալով ուժի մեջ կմտնի», - ասաց նա:
Վարչապետն ասաց, որ հաշվի առնելով հանգամանքները մի քանի ընտրության հնարավորություն ունեին: «Առաջինը՝ընդհանրապ չեղյալ համարել օրենքը, բայց հասկացանք, որ չենք կարող գնալ այդ ճանապարհով, որովհետ արդեն հարյուր քսան միլիարդ տեղաբաշված է, որից 70 տկոսը Հայաստանում և չեղյալ համարելու դեպքում այդքան գումար տնտեսությունից դուրս կգար: Այսօրվա կառավարիչները ունեն հսկայակական հեղինակություն և դժվար կլիներ փաստացի կասեցնել տնտեսական հսկաների գործունեությունը և հետո համոզել մարդկանց որ երկիրը փոխվել է եկեք ներդրումներ անելու», - ասաց նա:
Հաջորդ հնարավորությունը Նիկոլ Փաշինյանը համարեց հետաձգել այս կարգավորումը և նշեց, որ թեև դա պարզ լուծում է թվում, բայց երկու հարյուր հազար քաքաղաքացիները շատ պարզ հարց էին դնում, որ իրենք 2014 թվականից սկսած վճարում են կատարում:
«Հետաձգման պարագայում շարունակվելու են այդ քաղաքացիները վճարել. և այստեղ անարդարություն էր տեղի ունենալու: Եթե նախկինում տասը տոկոսից հինգը շահառուն էր վճարում, հինգը՝ պետություն, ապա նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5՝ պետությունը:Այս կարգավորման արդյունքում ավելի կոնկրետ այս երկու հարյուր յոթ քաղաքացիները, ովքեր ավելի վճարել են, 2018 թվականի հուլիսի մեկից կզգան թեթեևացում իրենց վրա, միջին հաշվարկով յուրաքանյուրը հինգ հազար դրամ ավելի պակաս կվճարի, քան նախկինում: Այսինքն՝ ստացվում է, որ, փաստացի, հինգ հազար դրամով այդ քաղաքացիների աշխատավարձը կբարձրացվի: Իսկ 80 հազար քաղաքացիներն այդ պոտենցյալ բեռի կեսը կզգան, որը ցավոտ լուծում է, բայց այս լուծումներից ամենապակաս ցավոտ լուծումը սա է», - ընդգծեց գործադիրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա ժամանակավոր կարգավորում է և նշեց, որ կարծում է, թե հանրությունը ընմռբումով կմոտենա: Նա նկատեց, որ նախկինում վստահության պրոբլեմն է առաջ քաշվել և քանի որ այսօր չունեն վստահության հարց, կարող են այս քայլը թույլ տալ:
«Սա այն լուծումն է, որ բխում է պետության, քաղաքացու երկարարաժամկետ շահերից: Կարծում եմ, որ 207 հազար քաղաքացին գոհ կմնա և 80 հազար քաղաքացին ըմբռնումով կմոտենա», - ավելացրեց նա:
Vesti.am









