«Ծառուկյանին ստուգել են, ստուգելու են, մեր դռները միշտ բաց են»: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով դիտարկումներին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ ստուգումներ են տեղի ունենում իրեն պատկանող ընկերություններում:
«Լրատվամիջոցներին լսելով՝ թվում է, որ Ծառուկյանը մենաշնորհային դիրքում է կամ արհեստական հարստացող է: Ծառուկյանը եթե դրսից գումարներ չբերի, իր կառույցները բանկրոտի կգնան: Բանկերը կարող են ստուգել, թե որքան գումար եմ դրսից ստանում, որ կարողանամ ընկերություններս աշխատեցնել»:
Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության՝ ստուգումներ իրականացնելու մասին հայտարարությանը, Ծառուկյանը նշեց. «Ամսական 900.000 դոլար հարկ եմ վճարում, էլ ստուգելը ո՞րն է:









