Ռուս հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը, ով Սանկտ Պետերբուրգում կայացած համերգի ժամանակ իրեն վատ է զգացել և կորցրել է հավասարակշռությունը, ներողություն է խնդրել հանդիսատեսից՝ իր ուշաթափության պատճառով ընդհատված համերգի համար։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն, «LifeNews»-ի հետ զրույցում երգիչը, ով ներկայացնելու է Ռուսաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, պատմել է, որ իր՝ վատառողջ լինելու պատճառը մրցույթին քրտնաջան պատրաստվելն է:
«Ներողություն եմ խնդրում հանդիսատեսից, և ստիպված եմ համերգը տեղափոխել հունիսի 9-ին։ Բեմի վրա ես անսպասելիորեն վատ զգացի։ Ինձ հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է արտիստը՝ հավելելով, որ վերջին շրջանում շատ փորձեր է ունեցել։
Նա նաև ներողություն է խնդրել էստոնացի երկրպագուներից՝ Տալինում ապրիլի 10-ին նախատեսված համերգը հունիսի 4-ին տեղափոխելու համար։
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=4PSll4qB9nk