Foto

Սիրիայում նշել են Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման պայմանները

Դամասկոսը հույս ունի վերականգնել հարաբերություններն Անկարայի հետ, սակայն դրա համար թուրքական իշխանությունները պետք է դադարեն սատարել «Սիրիական ազատ բանակի» ահաբեկիչներին և դուրս բերեն իրենց զորքերը երկրից: Այդ մասին «РИА Новости»-ին հայտնել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միքդադը:
Երկրների դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2012  թվականից:
Դիվանագետի խոսքով՝ թուրք-սիրիական հարաբերությունները փլուզվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից՝ վերջինիս «քաղաքական հավակնությունների... և կայսրության մասին երազանքի պատճառով»:
«Նա չի մտածում Սիրիայում զինված խմբերին աջակցություն ցուցաբերելու հետևանքների մասին: Նա ոչնչացրել է հարևան պետությունը, ինչի վառ օրինակը սիրիական Աֆրինի շրջափակումն է», - հայտարարել է Միքդադը:
Vesti.am