Սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները ժամանել են Աստանա՝ մասնակցելու կայանալիք բանակցություններին: Այդ մասին gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:
«Սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները՝ 24 հոգի, վաղ առավոտյան ժամանել են Աստանա: Պատվիրակությունը ղեկավարում է Ահմադ Տոման»,- ասել է ժանյակովը:
Նշվում է, որ սիրիական հարցի շուրջ բանակցությունների հերթական փուլը կկայանա մայիսի 14-15-ը: Հանդիպմանը մասնակցելու են երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի, ինչպես նաև ՄԱԿ-ի, Սիրիայի և զինված ընդդիմության պատվիրակությունները:
Vesti.am