ԵԱՏՄ-ն մայիսի 17-ին, Աստանայում համաձայնագիր կկնքի Չինաստանի և Իրանի հետ: Այդ մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև կգործարկվի ազատ առևտրի գոտին, որը ապրանքների բավականին մեծ տեսականու ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում է նախատեսում: Չինաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել լայնամասշտաբ և ոլորտային համագործակցության վերաբերյալ:
ԵԱՏՄ-ի կողմից համաձայնագրերը կստորագրի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏԱՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ստորագրման արարողությանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության, Չինաստանի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Vesti.am