Foto

Բաքվում սգացող մայրերի թիվն ակնհայտորեն հակասում է զոհերի վերաբերյալ պաշտոնական թվին

Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի անունից կազմակերպվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհված ադրբեջանցի զինծառայողների հիշատակի արարողություն։

Հրապարակված լուսանկարներից ակնհայտորեն երևում է, որ Բաքվում կայացած միջոցառմանը ներկա եղած, իրենց որդիներին ու ամուսիններին կորցրած կանանց, ինչպես նաև վիրավոր զինծառայողների մայրերի թիվն ակնհայտորեն գերազանցում է Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած զոհերի պաշտոնական թվին։

azertag.az կայքի հրապարակած լուսանկարները վկայում են, որ իրականում Ադրբեջանը վերջին զարգացումների հետևանքով ունեցել է ոչ թե երեք տասնյակ, այլ շատ ավելի մեծ թվով կորուստներ։

Vesti.am