Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ը (Եվրասիական տնտեսական միություն) մտադիր է Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել, ինչպես նաև Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիր կնքել ազատ առևտրի գոտու մասին: «Հաջորդ շաբաթ՝ մեր նիստից հետո, Աստանայում նախատեսվում է համաձայնագիր ստորագրել Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին, ինչպես նաև ժամանակավոր համաձայնագիր ստորագրել, որը կբերի Իրանի հետ ազատ առևտրի գոտու կազմավորմանը», - «gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ ասել է Ուշակովը: Վերջինս հավելել է, որ Մոլդովան պետական դիտորդի կարգավիճակ կստանա Եվրասիական տնտեսական միության նիստի ժամանակ, որն անցկացվելու է Սոչիում:
Vesti.am