Foto

Դամասկոսն ականանետային հարձակման է ենթարկվել

Դամասկոսի բնակելի թաղամասերի ուղղությամբ սիրիացի գրոհայինները ականանետային հարձակում են իրականացրել, որի հետևանքով 8 մարդ է տուժել: Այդ մասին հայտնում է «Риа Новости»-ն:

Տեղեկությունը հաստատել է  Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:

«Մայիսի 3-ին անօրինական զինված խմբավորումների գրոհայինները Հաջար-ալ-Ասվադ շրջանից ականանետային հարձակում և հրթիռակոծություն են իրականացրել մայրաքաղաք Դամասկոսի Աթ-Թադամոն, Ալ-Կազազ և Բարզա թաղամասերում: Վիրավորվել է 8 մարդ»,-ասել է նա:

Vesti.am