Foto

ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 14-ին

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը մայիսի 14-ին կկայանա Սոչիում, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Գագաթնաժողովի նախապատրաստումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, փոխանցում է «ТАСС»-ը:
«Քննարկվել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2018 թվականի մայիսի 14-ին Սոչի քաղաքում պլանավորված նիստի նախապատրաստման հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:
«Ղեկավարները նաև շնորհավորանքներ են փոխանակել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առաջիկա տոնակատարության կապակցությամբ», - նշել են Կրեմլում:
Vesti.am