ՌԴ-ի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է «РИА Новости»-ն:
«Զրույցի ընթացքում Ղազախստանի և ՌԴ-ի նախագահները քննարկել են ներկա վիճակը և երկկողմանի համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ակտուալ հարցերը, այդ թվում՝ Հայաստանի իրավիճակը», - ասվում է Ղազախստանի ղեկավարի կայքում տեղ գտած հաղորդագրությունում:
Vesti.am