ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը քննադատել է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին, ով աջակցել է Հայաստանին՝ ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ: Այս մասին գրել է «Foreign Policy»-ն:
Պարբերականին տված հարցազրույցում Սուլեյմանովը նշել է, որ Քարդաշյանն այս հարցում ոչ կոմպետենտ է: Նրա կարծիքով՝ «պատերազմի և խաղաղության հարցերը չափազանց լուրջ են ռեալիթի շոուի աստղի համար»:
«Անձամբ ես ռեալիթի շոուի շատ վատ աստղ կլինեի, դրա համար ես աշխատում եմ չմտնել թեմայի մեջ, որը անծանոթ է: Ես վստահ չեմ, որ Քարդաշյանը ռազմական կամ քաղաքական վերլուծաբան է: Մենք պետք է զբաղվենք նրանով, ինչը մեզ մոտ ավելի լավ է ստացվում»,-հայտնել է դեսպանը:
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը աջակցել էր Հայաստանին ղարաբաղյան կոնֆլիկտում: «Աղոթում եմ բոլորի համար Հայաստանում և ողջ աշխարհում»,-գրել է նա իր Instagram-ի էջում:
Vesti.am