Բաքվում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Մուհամեդ Ջավադ Զարիֆը և Էլմար Մամեդյարովը: Այս մասին հայտնել է «ТАСС»-ը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է.
«Բնականաբար, գլխավոր թեման լինելու է Լեռնային Ղարաբաղը»:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը քննարկել էին ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերի էսկալացիան:
Սերգեյ Լավրովն ապրիլի 21-22 կայցելի Երևան: Նախատեսվում է նաև ապրիլի 18-ին Լովրովի և ԼՂ-ի իր գործընկերոջ հանդիպումը:
Vesti.am