ԱՊՀ-ի մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնն արդեն ստեղծել Է ահաբեկչական ու ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների համար դատապարտված քաղաքացիների ու փնտրվող անձանց միասնական բազա, այն նորացվում Է երեք ամիսը մեկ և դրսևորել Է իր արդյունավետությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «РИА НОВОСТИ»-ն:
Նա լրագրողներին պարզաբանել Է, որ տվյալների այդ բազան արդիական պահելը, որտեղ հաշվառված են ԱՊՀ-ի մասնակից պետությունների այն քաղաքացիները, որոնք ահաբեկչական ու ծայրահեղական բնույթի հանցագործություններ են կատարել, միջպետական կազմակերպության գլխավոր խնդիրներից մեկն Է:
«Փնտրվող անձանց միասնական բազան արդեն գոյությունի ունի: Այն բանից հետո, երբ ակտիվացել Է մի ամբողջ շարք միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը, մենք սկսել ենք Էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ աշխատանքին: Մենք փնտրվողների ցուցակները նորացնում ենք երեք ամիսը մեկ, ինչը բարձր հաճախականություն Է»,-նշել Է Կոչուբեյը:
Vesti.am