Foto

«ԻՊ» դիրքերը Սիրիայում ավիահարվածների են ենթարկվել

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերն ավիահարվածների են ենթարկվել  Իրաքի ռազմաօդային ուժեր կողմից: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն:

Ճշգրտորեն հարվածներ են հասցվել՝ խոցելով ԻՊ-ի գրոհայինների հավաքատեղիները և նրանց հրամանատարության դիրքերը Եփրատի արևելյան շրջաններում: Գործողություններն իրականացվել են անվտանգության հարցերով ընդհանուր կենտրոնի հետ համակարգմամբ: Կենտրոնի կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Իրանը և Սիրիան:

Vesti.am