Foto

ԵՄ-ն սիրիական ընդդիմությանը համոզել է մասնակցել Ժնևում կայանալիք բանակցություններին

Եվրամիությանը հաջողվել է համոզել սիրիական ընդդիմությանն առանց նախապայմանների մասնակցել Ժնևում կայանալիք բանակցություններին: Այդ մասին հայտնում է  «Риа Новости»-ն, հղում կատարելով Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսին:

«Ընդդիմությունը պատրաստ է ժամանել Ժնև: Եվրամիությունն արել է իր աշխատանքը, համոզելով ընդդիմությանը գալ առանց նախապայմանների: Պետք է, որ սիրիական ռեժիմը համաձայնի իշխանության բաժանմանը, որպեսզի հանրության բոլոր շերտերը ներկայացնեն իշխանությունը»,- հայտարարել է Ռեյնդերսը:

Նա հավելել է, որ դրա համար անհրաժեշտ է ճնշում գործադրել Իրանի և Ռուսաստանի՝ ռեժիմի դաշնակիցների վրա:

Vesti.am