Foto

«Facebook»-ը կարգելափակվի ՌԴ-ում

«Facebook» սոցիալական ցանցը 2018-ին կարող է արգելափակվել ՌԴ-ում: Այդ մասին   ասել է «Ռոսկոմնադզորի» ղեկավար Ալեքսանդր Ժարովը:

 Պաշտոնյան թվարկել է այն կետերը, որոնք մինչև2018-ի վերջ պետք է կատարվեն ընկերության կողմից: Դրանց թվում են  տեղայնացման որոշումը առանց ռուսաստանցի քաղաքացիների տվյալների, արգելված տեղեկատվության հեռացումը, ինչպես նաև այլ օրենքների պահպանումը:

 «Ես այս կետերից ոչ մեկը կամ որևէ մեկը չկատարվի կամ Ռուսաստանը չտեղեկացվի նման գործողություններ անցկացնելու մասին, ապա ակնհայտ է, որ արգելափակման հարց կառաջանա», - ասել է Ժարովը:

Նա նաեւ հաղորդել է, որ պարբերաբար հանդիպում է ունենում «Facebook»-ի ներկայացուցիչների հետ և որ 2018-ի փետրվարին հերթական բանակցություններին նա եւս  մեկ անգամ հաստատել է գերատեսչության դիրքորոշումը:

«Ռոսկոմնադզորի» ղեկավարը նաև հարցականի տակ է դրել ՌԴ տարածքում «Amazon» և Google ծառայությունների աշխատանքը, որի IP հասցեները գերատեսչությունը ՌԴ տարածքում «Telegram» մեսենջերի աշխատանքն արգելափակելու փորձի հետ կապված սկսել է փակել:

 

Vesti.am