Foto

Բորդյուժա. «Պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը չընդարձակվի»

Ռազմական գործողությունները դադարեցնելու համար պետք է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և անել ամեն ինչ, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը չընդարձակվի, ria.ru-ի փոխանցմամբ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը կարող է խոշոր հակամարտության հանգեցնել Կովկասում:

«Այն հղի է Կովկասում մեծ հակամարտության առաջացմամբ և առաջնորդները՝ առաջին հերթին Ադրբեջանի, պետք է դա հասկանան»,-ասել է նա «Sputnik–Сербия»-ի հետ հարցազրույցում:

Բորդյուժայի խոսքով՝ Ղարաբաղում ճգնաժամի կարգավորմանը նպաստելուն ՀԱՊԿ-ը մասնակցում է իր քաղաքական ներուժի միջոցով:

«Այսօր մենք պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք, որպեսզի այդ հակամարտությունը չընդարձակվի, որպեսզի այն դադարեցվի, և դադարեցվեն մարտական գործողությունները, կրակոցները»,- ընդգծել է Բորդյուժան:

Vesti.am