Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան (ՄԱԿ ԳԱ) որևէ պետության, խմբի կամ անհատի նկատմամբ կանխակալություն չի ցուցաբերի։
«Մենք կհետաքննենք Սիրիայում բոլոր հանցագործությունները, ով էլ դրա հետևում կանգնած լինի»,- ասել է ՄԱԿ ԳԱ որոշմամբ ստեղծված հանձնաժողովի ղեկավար Քաթրին Մարչի Ուելը: Գրում է «ТАСС»–ը։
Նա հստակեցրել է, թե հանձնաժողովն արդեն փոխգործակցում է ԵՄ ոչ կառավարական կազմակերպությունների և կառույցների հետ, սակայն կապ հաստատել սիրիական իշխանությունների հետ դեռ չի հաջողվել։