Foto

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 9-ին կժամանեն Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 9-ին կժամանեն Երևան։ Ինչպես թվիթերյան գրառմամբ հաղորդել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ միջնորդներին կընդունի Սերժ Սարգսյանը, կկայանա հանդիպում նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոնի հետ, ով հաստատել էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Ֆրանսիայի համատեղ ջանքերը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար:

«Կողմերի համաձայնությամբ մոտ օրերս կայցելեն Երևան, Բաքու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ»,-գրված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Vesti.am