Դաղստանում տագնապի ազդանշանով ոտքի են հանվել Հարավային ռազմական շրջանի մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, որոնք մարտավարական զորավարժություններ են անցկացնելու «Դալնի» հրաձգարանում: Այս մասին հաղորդել է «Звезда» հեռուստաընկերությունը՝ հղում անելով Հարվային ռազմական շրջանին:
Զորավարժություններին մասնակցում է շուրջ 1,000 զինծառայող և ավելի քան 300 միավոր զինտեխնիկա: Ադրբեջանի սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը:
Vesti.am