Foto

Իրանը դատապարտում և նախազգուշացնում է

Իրանը խիստ դատապարտել է Սիրիայի վրա ԱՄՆ և նրա դաշնակիցների հարձակումն ու նախազգուշացրել ողջ տարածաշրջանի համար այդ ագրեսիայի հետևանքների մասին: Այդ մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆը։ Իրանը կոչ է արել միջազգային հանրությանը «դատապարտել և համատեղ դիմակայել այդ ագրեսիային»: