«ТАСС» լրատվական գործակալությունը գրում է. «Ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում. Ադրբեջանը հայտարարել է ռազմական գործողությունների դադարեցման մասին, մինչդեռ, Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով մարտեր են ընթանում»:
Ռուսական մեկ այլ լրատվամիջոց՝ Gazeta.ru-ն, գրում է՝ «Ղարաբաղը սպառնում է անկախությամբ», և մեջբերում է Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը. «Եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ բնույթ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Կայքը նաև հաղորդում է. «Երևանը մեղադրում է Թուրքիային, Բաքուն պատրաստվում է ռմբակոծության»:
Vesti.ru-ն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին, հաղորդել է Հայաստանից և Ադրբեջանից ստացվող իրարամերժ տեղեկությունների մասին. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, մինչդեռ հայկական պաշտպանական գերատեսչությունը հաստատել է, որ մարտերը շարունակվում են»:
Իսկ «Interfax»-ը հաղորդել է, որ չճանաչված ԼՂՀ-ում մասամբ անցկացվել է կամավորների հավաքագրում:«Երկու կողմերն էլ պատմել են ինտենսիվ ռազմական գործողությունների մասին՝ հրետանու, օդուժի օգտագործմամբ»:
Vesti.am