Foto

Կարեն Գիլոյանը Արամեին հրավիրեց խաղալու «Ուրարտու» բասկետբոլային ակումբում(ֆոտոշարք/տեսանյութ)

Երևանում՝ «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկին «Միկա») մարզադահլիճում տեղի ունեցավ բասկետբոլային «Աստղերի խաղ» միջոցառումը:

Բասկետբոլային խաղին մրցակցում էին  «Անհայտներն» ու «Հայտնիները» :

«Հայտնիների» կազմում հանդես եկան  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը, բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի նախագահ Արա Պողոսյանը, երգիչներ Արամեն,  Հայկ Դուրգարյանը, հաղորդավար  Վահե Խանամիրյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը և ուրիշներ, իսկ «Անհայտներ» թիմը կազմված է պատանի բասկետբոլիստներից:

 «Վերջերս սկսել եմ ակտիվորեն զբաղվել սպորտով, վազում եմ, քայլում եմ, հիմնականում սիրում եմ բասկետբոլ և մարտարվեստ: Հաճախակի չեմ մասնակցում այսպիսի մրցումների, սակայն եթե առիթ լինի, բաց չեմ թողնի: Հաղթելու շանսեր կարծում եմ, որ ունենց, քանի որ մեր թիմն ուժեղ է: տեսնենք ինչպես կստացվի»,-Vesti.am-ի հետ զրույցում ասաց Մկրտիչ Արզումանյանը:

«Խաղում եմ հաճույքի համար: Երբ իմացա, որ այսպիսի միջոցառում կա և քանի որ գտնվում էի Երևանում և ազատ ժամանակ ունեի, մեծ սիրով համաձայնեցի մասնակցել:Վնասվածք ունեմ, տեսնենք ինչպես կստացվի»,-նշեց Արամեն:

Խաղում  փոխանցումներով ու հարվածներով աչքի ընկավ երգիչ Արամեն, ում խաղի մարզիչ Կարեն Գիլոյանը հրավիրեց   «Ուրարտու» բասկետբոլային ակումբ խաղալու:

Խաղն ավարտվեց 40:46 հաշվով, հաղթեցին  «Հայտնիները»:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն էլ հավելեց, որ հաշվից անակնկալի չեն եկել:

  Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=p8tx40vDI8U&feature=youtu.be

Հեղինակ՝ Դուսյա Ղազարյան

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի

Vesti.am