Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ մշտական խորհուրդն այսօր Վիեննայում հատուկ նիստ կանցկացնի՝ Մինսկի խմբի անդամների մասնակցությամբ, հայտնում է «РИА Новости»-ն։
Ինչպես և սպասվում է՝ Մինսկի խմբի համանախագահներ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) խորհրդին կտեղեկացնեն իրավիճակի և հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ հետագա քայլերի մասին։
Բացի այդ, օրվա ընթացքում Մինսկի խմբի մասնակիցները, որում ներառված են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի ներկայացուցիչներ, հանդիպումներ և խորհրդակցություններ կունենան։
ԵԱՀԿ մշտական խորհուրդն ամեն շաբաթ հավաքվում է Վիեննայում, որպեսզի քննարկի կազմակերպության երկրներում ընթացիկ իրադարձությունները և համապատասխան որոշումներ կայացնի: Այն հավաքվում է մասնակից երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով` նախագահի գլխավորությամբ։
Վիեննայում անցկացվելիք նիստին անդրադարձել է նաև ռուսական «ОРТ» հեռուստաալիքը:
Vesti.am
Մանրամասները՝ տեսանյութում