Սիրիական Տիֆոր օդակայանին ավիահարվածներ են հասցրել իսրայելական ռազմաօդային ուժերը:
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի լուսադեմին: Գրում է «РИА Новости»-ն:
Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու «F-15» ինքնաթիռ, առանց Սիրիայի օդային տարածք մուտք գործելու, Լիբանանից հարվածներ են հասցրել 8 կառավարվող հրթիռներից:Երեք հրթիռ, ռուսական զինվորականների տվյալներով, հասել են օդակայանի արևմտյան մաս: Մյուս հինգը ոչնչացրել են սիրիական ՀՕՊ համակարգերը:
Իսրայելյան զինվորականներն այս տեղեկությունը մեկնաբանել հրաժարվել են:
Փետրվարին իսրայելցիներն արդեն ռմբակոծել էին «T-4» բազան, որտեղ, ինչպես նրանք պնդել էին, տեղակայված էր իրանական անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը: