Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «РИА Новости»-ն հայտնում է, որ Լավրովն ու Քերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ լուրջ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման կապակցությամբ։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Լավովն ու Քերին դատապարտել են առանձին արտաքին խաղացողների փորձերը` խթանելու առճակատումը Ղարաբաղում»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Vesti.am