Foto

Էրդողանը հայտնել է ԼՂ-ի հակամարտությունում Ադրբեջանին օգնելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանին կօգնի ղարաբաղյան հակամարտության հարցում: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

«Թուրքիան ղարաբաղյան ճգնաժամի սկզբից եղել է Ադրբեջանի կողքին ու կշարունակի դա անել: Մի օր Ղարաբաղն անպայման կվերադառնա իսկական տերերի մոտ, նորից կլինի ադրբեջանական»,-ասել է Էրդողանը՝ Անկարայում Կարմիր մահիկի նիստի ժամանակ:

Vesti.am