«Facebook» ընկերությունը հայտարարել Է, որ մի շարք նորամուծություններ Է գործարկում համանուն սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների անվտանգության բարձրացման համար: Այս մասին, ինչպես հաղորդել Է «TACC»-ը, ասված Է ընկերության հայտարարության մեջ, որը տարածվել Է ապրիլի 4-ին: «Մենք հուսով ենք, որ այդ փոփոխություններն ավելի լավ կպաշտպանեն մարդկանց տեղեկատվությունը»,- նշված Է դրանում:
Փաստաթղթի համաձայն՝ նորամուծությունները վերաբերել են հիմնականում տարբեր հավելվածների կողմից սոցցանցում օգտատիրոջ տվյալներ մուտք գործելուն: Այսպես, այժմ ծրագրերի համար ավելի բարդ կլինի միանալ մարդու օգտահաշվին. «Facebook»-ն ինքը կորոշի, թե օգտատերերը ցանկության դեպքում ինչ հավելվածներով կարող են մտնել իրենց օգտահաշիվ՝ նշելով լոգինը և նշանաբառը:
Բացի դրանից, «Facebook»-ն անջատել Է հեռախոսահամարով կամ Էլեկտրոնային փոստի հասցեով ծանոթ մարդկանց որոնման գործառույթը՝ որոշելով, որ նման տեղեկատվության հավաքումը կարող Է չարագործների կողմից անձնական կյանքի գաղտնիքը խախտելու պատճառ դառնալ: Մշակողները նաև խոստացել են, որ այժմ օգտատերերը կկարողանան սոցցանցում իրենց ժապավենի վերևում տեսնել այն բոլոր հավելվածների ցանկը, որոնք օգտագործում են «Facebook»-ի օգտատիրոջ օգտահաշիվը, ինչպես նաև այն, թե ինչ տեղեկատվություն են նրանք հավաքում: