Foto

Հայաստանում մեկնարկել է թեմատիկ hուշանվերների արտադրություն. տեսանյութ

«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է թեմատիկ hուշանվերների արտադրություն։ Հայոց արքաների, թագուհիների և այլ պատմական թեմաներով հուշանվերները շուկա կհանվեն ապրիլի կեսերին։ Ծրագրի գաղափարը ՀՀ վարչապետ, «Բիզնես Արմենիայի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանին է։ Տիգրան Մեծի, Փառանձեմ Թագուհու, Հայկ Նահապետի, Պարույր Սկայորդու, Անահիտ աստվածուհու պատկերներով արտադրություն են մտել 15 անուն հուշանվերներ:

«Դեռևս նախորդ տարի ծրագրել էինք իրականացնել հայոց արքաների, թագուհիների և այլ պատմական թեմաներով հուշանվերների արտադրության նախագիծը։ Ուրախ եմ, որ այսօր այն արդեն իրականություն է, և ապրիլի կեսերին թեմատիկ խորհրդանիշերով հուշանվերները կլինեն շուկայում։ Այս նախաձեռնությունը ոչ միայն հետաքրքիր կլինի զբոսաշրջության տեսնկյունից, այլև էապես կնպաստի մեր հարուստ պատմության էջերն առավել հանրայնացնելուն և մեր երկիրն աշխարհին առավել ճանաչելի դարձնելուն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

https://www.youtube.com/watch?v=sgPjaxgItGs