«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պատրաստվում են փետրվարի 18-ին հավաքվել Ազգային Ժողովի մոտ պարզելու, թե ինչ քայլեր է անում «Նաիրիտի» հարցերով զբաղվող հանձնաժոողովը:
-Վերջին շրջանում հետևլով Կառավարությանը, մենք հասկանում ենք, որ նրանք որոշակի խնդրներ փորձում են լուծել: Ասում են, որ դեռ հուսադրող ոչինչ չկա, բայց «Նաիրիտի» վերագործարկման շուրջ բանակցություններ վարվում են տարբեր կառույցների հետ: Դա, իհարկե, շատ լավ է,-Vesti.am-ի հետ զրուցում ասել է «Նաիրիտ» ՓԲԸ մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը:
Նա նշել է, որ նախորդ տարի Կառավարությունը բարձրացնում էր այն խնդիրը, որ «Նաիրիտ»-ի մասնագետները գործարանի վերագործարկման համար ծրագրեր չեն ներկայացնում: Այս տարի կառավարությանը ներկայացվել է վերագործարկման ծրագիր՝ 60-100 մլն դոլարի շրջանակներում: Համաշխարհային բանկի ծրագիրը 300 մլն դոլարի է հասնում:
-Այդ ծրագրերը ներկայացված են ԱԺ-ին, հիմա ուզում ենք հասկանալ՝ որքանո՞վ է դա ուսումնասիրվում, ինչ եզրակացությունների են հանգեցրել այդ ուսումնասրությունները: Ծրագրերն ուղարկված են Ազգային Ժողով, իսկ այնտեղից էլ՝ լռություն,-նշել է նախկին խոսնակը:
Vesti.am