Հավաքական անվտանգության պայմանգրի կազմակերպության անդամ երկրներն անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագիր են պատրաստել: Ինչպես փոխանցում է «РИА Новости»-ն, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերինկովը՝ նշելով, որ համաձայնագրի ընդունումն այս տարի շատ հավանական է: «Մենք խախտումների ամբողջական փաթեթ ենք բացահայտում բոլոր տեսակի ներգաղթյալների կողմից: 2017 թվականի տվյալներով՝ միգրացիոն օրենսդրության ավելի քան 170 000 խախտում է կասեցվել, հարուցվել է 44 673 քրեական գործ՝ անօրինական միգրացիայի կազմակերպման համար և 119 քրեական գործ մարդկանց առևտրով զբաղվելու համար», - հայտարարել է վերջինս ԱՊՀ-ում ՌԴ միգրացիոն քաղաքականության խորհրդարանական լսումների ժամանակ: Նրա խոսքով՝ 2006 թվականից ի վեր ՀԱՊԿ երկրների իրականացրած գործողության շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող ավելի քան 3000 մարդ է ձերբակալվել:
Vesti.am