Foto

Թուրքիայում հայազգի լրագրող է ձերբակալվել

Թուրքական դատարանը որոշում է կայացրել ձերբակալել և բերման ենթարկել հայազգի լրագրող Հայկո Բաղդադին: Վերջինս ձերբակալվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատական գործի շրջանակներում վկայության չներկայանալու համար: Այդ մասին հայտնում է թուրքական ahvalnews.com կայքը:

Հայազգի լրագրողն իր ելույթներում  շեշտել էր, որ Էրդողանն իր անհադուրժող հայտարարություններով ու լրագրողներին վիրավորող ելույթներով քաջալերում է լրագրողների նկատմամբ բռնություններին:

Vesti.am