Foto

Չինական «Tiangong-1» տիեզերական սարքն այրվել է Խաղաղ օվկիանոսի օդային տարածքում

Չինաստանի ուղեծրային դասի առաջին տիեզերական սարքը՝ «Tiangong-1»-ը, որը մասնագետների կանխատեսմամբ՝ հանգստյան oրերին պետք է բախվեր Երկրին, մտել է Երկրի մթնոլորտ ու այրվել Խաղաղ օվկիանոսի օդային տարածքում:

«The Daily Mail»-ի փոխանցմամբ՝ սարքը շարժվել է ավելի քան 23.000 կմ/ժ արագությամբ: Դրա մեծ մասն այրվել է մթնոլորտում:

Հայտնի է, որ 9 տոննա քաշով ու ավտոբուսի մեծության արբանյակի բեկորներն ընկել են Թաիթիի ափերից ոչ հեռու:

Ավելի վաղ հայտնել էինք, 2011թ. արձակված սարքը 2016-ին ավարտել էր գիտական առաքելությունը:

Vesti.am