Ամերիկյան «New York Magazine» ամսագրի նոր` ապրիլյան համարի շապիկին հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոզի կերպարով:
«The Hill»-ի փոխանցմամբ՝ լուսանկարը, որում Թրամփը մարդկային քթի փոխարեն խոզի քիթ ունի, իր թվիթերյան էջում հրապարակել է «New York Magazine»-ի լրագրող Յաշար Ալին:
Աղբյուրը հավելում է, որ ամսագրում հրապարակվել է Թրամփի նախագահությանը նվիրված հոդված, որի հեղինակը նշել է, որ 71-ամյա հանրապետականի նախագահության անբաժանելի մասն են կազմում ագահությունն ու կոռուպցիան:
Vesti.am