Լիվերպուլի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը հնարավոր տրանսֆերի մասին բանակցություններ է անցկացրել Մադրիդի «Ռեալի» հետ: Այդ մասին հայտնում է «ТАСС»-ը:
«Don Balon»-ի տվյալներով՝ եգիպտացի ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել իսպանական ակումբ, եթե նա երաշխիք ունենա, որ դաշտ դուրս կգա մեկնարկային կազմում: Միաժամանակ նա «Ռեալ»-ի ղեկավարությունից պահանջել է, որ իր աշխատավարձը լինի ամենաբարձրը՝ Կրիշտիանու Ռոնալդուից հետո:
Vesti.am