Foto

Օզբիլիսն այս անգամ էլ չի հայտավորվել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հերթական անգամ չի ընդգրկվել «Ռայո Վալյեկանո»-ի հայտացուցակում: Լա լիգայի 24-րդ տուրի «Սպորտինգ Խիխոն»-«Ռայո Վալեկանո» խաղը կանցնի առանց հայ ֆուտբոլիստի:

Սա արդեն թվով 3-րդ դեպքն է, երբ Օզբիլիսը չի մասնակցի մադրիդյան ակումբի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Արազն այժմ թուրքական «Բեշիկթաշ»-ի ֆուտբոլիստ է և վարձավճարով  խաղում է «Ռայո Վալեկանոյում»:

«Սպորտինգ Խիխոն»-«Ռայո Վալեկանո» հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին՝ ժամը 23:30-ին:

Vesti.am