Foto

Սերգեյ Նարիշկին. «Ռուսաստանն այս շատ բարդ հակամարտության ողջ ընթացքում վարել և վարում է ինտենսիվ աշխատանք»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել երկխոսության և փոխզիջման միջոցով։ Այդ մասին, «ТАСС»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։

Նրա խոսքով՝ խաղաղության վերականգնումը հնարավոր է երկխոսության, փոխզիջման ճանապարհով:

«Հարկավոր է մշտապես երկու կողմերից հասնել այդ երկխոսությանն ու փոխզիջմանը»,-ասել է Պետդումայի խոսնակը:

Նարիշկինի խոսքով՝ Ռուսաստանն «այս շատ բարդ հակամարտության ողջ ընթացքում վարել և վարում է ինտենսիվ աշխատանք, նաև՝ Մինսկի խմբում՝ այդ հակամարտությունը կարգավորելու նպատակով»:

«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, գուցե ավելի, քան այլ երկրներ, շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ»,-ընդգծել է Պետդումայի խոսնակը:

Vesti.am