Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը «Twitter»-ի իր պաշտոնական էջում պարբերաբար գրառումներ է անում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածության վերաբերյալ: Ժամեր առաջ նա իր թվիթերյան էջում գրել է.
«Տեղեկատվություն եմ հավաքում Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Վաղը եթեր կհեռարձակեմ: Միայն խենթերը կարող են պատերազմ ցանկանալ»:
Սոլովյովի այս գրառմանն արձագանքել են բազմաթիվ ռուսական լրատվական կայքեր՝ ինչպիսիք են «РИА Новости»-ն, «RT»-ն, « Интерфакс»-ը:
Արձագանքել են նաև Բաքվում: Ադրբեջանական մի շարք կայքեր գրել են, որ, հաշվի առնելով Սոլովյովի՝ ջերմ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, ակնհայտ է, թե հաղորդումը ինչ ուղղվածություն է ունենալու:
Որոշ կայքերն էլ այս տեղեկությունը մեկնաբանել են «Սոլովյովը սկսում է Ադրբեջանի դեմ գրոհը» վերնագրով հրապարակումներով:
Vesti.am