ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի գծով հատուկ դեսպան Ստաֆֆան դե Միստուրան այսօր՝ մարտի 29-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուին։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը հայտնել է ՌԴ արտգործնախարար Լավրովը։
«Դուք հենց նոր հանդիպեցիք Պաշտպանության նախարարի հետ։ Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ այս աշխատանքային օրվանից հետո մեր և ձեր մոտ ավելի հստակություն կլինի՝ մեր հետագա գործողությունների կոորդինացման առումով»,- ասել է Լավրովը։
Իր հերթին Շոյգուն հայտնել է, որ դե Միստուրայի հետ քննարկել են Սիրիայի շուրջ Սոչիի պայմանովորվածությունների կատարումը։