Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալները երկու զինված հարձակում են գործել թուրքական զորքերի և Սիրիական ազատ բանակի կազմավորումների վրա: Այդ մասին «ТАСС»-ի փոխանցմամբ, հայտնել է «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ներկայացուցիչ Բիրուսք Հասեքեն։
Ըստ նրա ՝ մարտի 28-ին գրոհի է ենթարկվել զինվորական պարեկախումբը Ջինդերես-Աֆրին խճուղու վրա: Այդ գործողության արդյունքում երկու զինվոր զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել: Ռաջոյի հատվածում հարձակում է կատարվել «Սիրիակական ազատ բանակի» շտաբի վրա, որի ընթացքում ոչնչացվել է յոթ վարձկան, ներառյալ մեկ դաշտային հրամանատար:
Vesti.am