Foto

Որքան գումար է հարկավոր Սիրիայի քաղաքացիներին շտապ օգնություն ցուցաբերելու համար

Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքերով հումանիտար ծառայություններին 150 մլն դոլար է հարկավոր Սիրիայի հարյուր հազարավոր քաղաքացիներին շտապ օգնություն ցուցաբերելու համար, որոնք հարկադրված ներգաղթյալներ են դարձել Դամասկոսի մոտակայքում կառավարության հարձակումների և երկրի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով, տեղեկացնում է «nua.in.ua»-ը:

ՄԱԿ-ի համակարգող Ալի ալ Զաաթարիի տեղեկացմամբ ավելի քան 80 հազար բնակիչ փախուստի են դիմել Արևելյան Հութի շրջանից, փրկվելով կառավարական ուժերի ռմբակոծություններից, որոնք հարյուրավոր անմեղ քաղաքացիներ են ոչնչացրել միայն մի քանի շաբաթների ընթացքում:

Եվս 180 հազար սիրիացիներ փախուստի են դիմել հյուսիսային Աֆրին քաղաքից այն բանից հետո, երբ քաղաքը հարձակման է ենթարկվել թուրքական զորքերի կողմից:

Vesti.am