Foto

Ռուսական կողմի ջանքերով Սիրիայում գերիներ են ազատագրվել

Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ջանքերով 26 սիրիացի զինվորականներ ու քաղաքացիական անձիք են ազատագրվել  «Ֆեյլաք ար Ռահման» խմբավորման զինյալների գերությունից: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝  նախօրեին Արևելյան Ղութայի Արբիլ բնակավայրից դուրս է բերվել գրեթե 6,8 հազար զինյալ ու նրանց ընտանիքների անդամները, իսկ ընդամենը երեք օրվա ընթացքում այդ բնակավայրից տեղափոխվել է 13,19 հազար զինյալ ու նրանց հարազատները:

Vesti.am