Foto

Հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են:

Ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 («Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ:

Առաջնային գծում տեղ գտնող իրադարձությունների մասին լրացուցիչ կհաղորդվի առաջիկա հաղորդագրություններում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն