ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է ԼՂ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ ստացված հաղորդագրություններից։ «РИА «Новости»–ն հայտնում է, որ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Պուտինը հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել՝ մարդկային զոհեր չտալու համար։
Vesti.am