Երեկ վաղ առավոտից Արցախի Ազատամարտիկների միության շենքի առջև հավաքվել են բազմաթիվ ազատամարտիկներ, երիտասարդներ և ցանկություն հայտնել անհապաղ մեկնել առաջնագիծ: «artsakh.tv»–ն հայտնում է, որ արդեն հարյուրավոր կամավոր ազատամարտիկներ գրանցվելուց հետո ավտոբուսներով մեկնում են առաջնագիծ: Նրանց են միացել նաև ժամկետային զինծառայություն անցած երիտասարդները:
Մարտակերտում ևս ազատամարտիկները պատրաստվում են մեկնել առաջնագիծ։
https://www.youtube.com/watch?v=4px65uVSnyo https://www.youtube.com/watch?v=_MEWhhrOkzo https://www.youtube.com/watch?time_continue=1&v=-ZfAklhiUb4