Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անդրադարձել է ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում առկա իրավիճակին և խոր ափսոսանք ու անհանգստություն հայտնել լուրջ միջադեպերի կապակցությամբ։
Ելիսեյան պալատի հաղորդագրությունում նշվում է, որ Օլանդը կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և անհապաղ, համընդհանուր և տևական ժամանակով հարգել հրադադարի ռեժիմը:
Օլանդն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել միայն բանակցությունների ճանապարհով:
Vesti.am