ԱՄՆ Պետդեպը դատապարտում է ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում աննախադեպ լարվածությունը, որը բազմաթիվ կորուստների է հանգեցրել:
«Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել իրավիճակի հետագա սրումից ու խիստ հետևել հրադադարի մասին համաձայնագրին: Վերահաստատում ենք, որ հիմնախնդրի ռազմական լուծումն անթույլատրելի է»,-ասված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունում:
Նա նշել է, որ կողմերն անհապաղ պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանո ներքո հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար:
Vesti.am